ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Բելգիայի նորանշանակ գործընկերոջը պաշտոնը ստանձնելու առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մաքսիմ Պրևոյին Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ 

«Շնորհավորում եմ Մաքսիմ Պրևոյին՝ Բելգիայի նոր արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել Հայաստանի և Բելգիայի միջև հիանալի համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում՝ ներառյալ Եվրոպական միությունում»,-նշել է Արարատ Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս