Թբիլիսիում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 30 ընդդիմադիր է ձերբակալվել
Ոստիկանության աշխատակիցները փետրվարի 2-ին Թբիլիսիում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել են ընդդիմության 31 կողմնակիցների, որոնք փորձել են անօրինական կերպով փակել կենտրոնական ավտոմայրուղին: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին փետրվարի 3-ին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Բոլոր բերման ենթարկվածներին մեղադրանք է առաջադրվել վարչական իրավախախտումների համար։«Բերման ենթարկվածներից ոմանք ազատ են արձակվել դատարան ներկայանալու ստորագրությամբ. նրանց թվում է ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների կոալիցիա» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան», – հայտնել ՆԳՆ-ն։
Փետրվարի 2-ին ընդդիմության մի քանի հարյուր կողմնակիցներ փորձել են փակել Թբիլիսի տանող ավտոմայրուղին, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տվել դա անել։