Բաքվում ադրբեջանցիները դատում են հայերին: Երևանում ձերբակալում են հայերին. Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Այսպիսով Երևանում ենթադրաբար Իրանի քաղաքացիությամբ էթնիկ ադրբեջանցիների մի մեծ խումբ իրականացնում է հոգեբանական դիվերսիա, որի բնույթը ադրբեջաներենով կատարվող երգն է Ղարաբաղ -Ղարաբաղ բառերով ու ընդգծված բացականչմամբ: Բացի դիվերսիոն և հրարիչ ենթատեքստից որևէ այլ շերտ դժվար է գտնել այդ հստակ ակցիայի մեջ: Դժվար, թե այդ դիվերսիայի մեջ հնարավոր է գտնել մեկ էլեմենտ որտեղ առկա է ազգությամբ իրանցու կամ Իրանի քաղաքացու մոտիվացիա: Մինչ ԱԱԾ-ն հաջորդ օրը հանդես եկավ մամլո հաղորդագրությամբ առ այն, որ հրապարակված նյութի անձիք Իրանի քաղաքացիներ էին, հանրությունն այլևս մասնագետների օգնությամբ և մեկնաբանություններով ծանուցված էին նյութի և երգի բովանդակությանն ու լեզվին, որը ոչ թե պարսկերեն էր այլ ադրբեջաներեն: Այսինքն հանրության մոտ հրապարակված նյութի առումով կար ԶՐՈ վերաբերմունք առ Իրան և իրանական ենթատեքստ ու պատկանելիություն: Ողջ ցասումն ու զայրույթը հիմնված էր նյութի ադրբեջանապատկան բովանդակությանը, պատկանելիությանը ու հոգեբանական դիվերսիային:
Հիմա, առերևույթ ադրբեջանական հիմքեր, շահեր ունեցող հոգեբանական դիվերսիոն բնույթ ունեցող գործողությունը նկարած և հրապարակման միջոցով բոլորիս տեղի ունեցածը ծանուցած նյութի հեղինակին ձերբակալելը ինչ է, եթե ոչ տվյալ դիվերսիայի շարունակություն ըստ սցենարի: Տրամաբանությունն առնվազն հուշում է , որ հրապարակում տեղի ունեցած հոգեբանական դիվերսիան ուներ շարունակության նպատակ, որովհետև դժվար, թե որևէ մեկը 10-15 ադրբեջաներեն բարձր երգող և Ղարաբաղ-Ղարաբաղ մասը շեշտող տղամարդկանց չնկարեր և չտարածեր:
Այս դիվերսիոն սցենարի շարունակությունն ու տեղական հանձնառությունը դեռ կարող է շատ շերտեր բացել, բայց կա մեկ շերտ, որը մեզ օտար և մերժելի երևույթների հետ ադապտացնելն է և ադապտացման գծի մեջ նաև գործուն հանձնառությունների կատարումը՝ դիցուկ իրավական, ուժային ապահովագրումը և կանխարգելումը, ինչին էլ կարծես ականատես ենք հիմա:
P.S. Բաքվում ադրբեջանցիները դատում են հայերին: Երևանում ձերբակալում են հայերին՝ երգող էթնիկ ադրբեջանցիներին նկարելու և տարածելու համար»։