Բաժիններ՝

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Ալբանիայի ընտրանուն

ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի 3-րդ տուրում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ հաղթեց Ալբանիայի ընտրանուն (4:0):

Մեր ընտրանու կազմում դուբլ ձևակերպեց Դենիս Նևեդրովը, մեկական անգամ էլ աչքի ընկան Արսեն Պետրոսով և Վլադիմիր Սանոսյանը։

Հայաստանի թիմը վաստակած միավորների թիվը հասցրեց 7-ի և ժամանակավորապես գլխավորեց 6-րդ խումբը, որտեղ ընդգրկված են նաև Դանիայի և Ղազախստանի հավաքականները։

Նշենք, որ խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները նվաճում են ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր, որտեղ նրանց միանում են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս