Երևանում «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը
Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:50-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Ա. Հարությունյանը, «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով, Իսակովի պողոտում՝ հեծանվահրապարակի դաշտի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արագաչափ սարքի համար օգտագործվող երկաթե սյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնել: