Բաժիններ՝

Երևան-Գյումրի ավտոճանապարհին դիզվառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:00-ի սահմաններում «GAZ 53» մակնիշի դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակ խոշորացված համայնքի Արուճ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վարորդին առաջինն օգնության են հասել «Հյուսիս-հարավ» նոր կառուցվո ճանապարհի այդ հատվածում աշխատանքներ կատարող ճանապարհաշինարարներն ու քաղաքացիները:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս