Բաժիններ՝

Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալների

ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակում Իսրայելի իշխանությունները շաբաթ օրը ազատ են արձակել 183 պաղեստինցի բանտարկյալների:

Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:

Ազատ արձակված պաղեստինցիների մի մասը տեղափոխվել է Հորդանան գետի արևմտյան ափ, իսկ մյուսը՝ Գազայի հատված։

Փետրվարի 2-ին ՀԱՄԱՍ-ը իսրայելական կողմին էր փոխանցել երեք պատանդների:

Վերջին շաբաթների ընթացքում կողմերը պարբերաբար նման փոխանակումներ են կատարում՝ Գազայի հատվածում հրադադարի առաջին փուլի մասին պայմանավորվածության շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս