Բաժիններ՝

Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը

Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը, տեղեկացրել է «Немецкая волна»-ն։

Նա մահացել է հունվարի 31-ի վաղ առավոտյան, կարճատեւ ծանր հիվանդությունից հետո, փետրվարի 1-ին տեղեկացրել է դաշնային նախագահի գրասենյակը Բեռլինում։

Քյոլերը առաջին անգամ Գերմանիայի նախագահ ընտրվել է 2004թ. եւ այդ պաշտոնն զբաղեցրել է մինչեւ 2010թ., երբ անսպասելի հրաժարական է տվել։ Մինչ Գերմանիայի նախագահի պաշտոնում աշխատելը Հորսթ Քյոլերը գլխավորել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)։

2017թ. նա նշանակվել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի անձնական բանագնաց Արեւմտյան Սահարայի շուրջ վեճի կարգավորման գծով։ 2019թ. Հորսթ Քյոլերը թողել է այդ պաշտոնը առողջական վիճակով պայմանավորված։

2010թ. մայիսի 31-ի իր հայտարարությունում Քյոլերը հրաժարականի պատճառ է նշել ոչ հարգալից վերաբերմունքը պետության ղեկավարի ինստիտուտի հանդեպ, որը, նրա կարծիքով, դրսեւորել են Գերմանիայի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները Քյոլերի վիճահարույց արտահայտություններից հետո Աֆղանստանում բունդեսվերի առաքելության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս