
ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Ռիչարդ Գրենելը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ հանդիպման հիմնական թեման լինելու է ԱՄՆ-ից Լատինական Ամերիկայի երկրներ անօրինական միգրանտների արտաքսման հարցը։
Վենեսուելան երկար տարիներ գտնվում է տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ, որը խորացել է 2013 թվականից։ Միացյալ Նահանգները դարձել է Վենեսուելայի փախստականների հիմնական ուղղություններից մեկը, ինչի պատճառով ԱՄՆ վարչակազմը փորձում է գտնել խնդիրների կարգավորման ուղիներ։