Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկին
Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են նախկին նախագահ Բաշար Ասադի զարմիկին՝ Աթեֆ Նաջիբին։ Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները։ Նաջիբին ձերբակալել են Լաթաքիայում։
Նա մեղադրվում է սիրիացի ժողովրդի դեմ հանցագործություններ կատարելու մեջ։
Նա Բաշար Ասադի օրոք ղեկավարել է Դերաա նահանգի քաղաքական անվտանգության վարչությունը և մասնակցություն է ունեցել հակակառավարական ցույցերի ճնշմանը։
Լաթաքիայի նահանգի հասարակական անվտանգության վարչության տնօրեն, փոխգնդապետ Մուստաֆա Կնեֆաթին հայտարարել է, որ այս քայլը իշխանությունների ջանքերի մաս է՝ պատասխանատվության ենթարկելու Սիրիայի ժողովրդի դեմ հանցագործություններ կատարած անձանց։