2018-ի վարակը քայլելով ոչ թե մեր հայրենիք, հրապարակ, կառավարություն ու տուն էր մտնում, այլ մեր արյան մեջ. Մարջան Ավետիսյան

Մարջան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ներքևի գրառումն արել եմ 2022 թ. դեկտեմբերի 15- ին, դեռ Արցախ կար, հրապարակում երգող ազերներ` ոչ:

Շատ բան կար ու շատ բան չկա արդեն:

Այսօր կա այս օրը, երեկը ժխտում է` այս օրն էլ կժխտի օրվա վերջին։

Միակ բանը, որ չի ժխտում իր հավերժ գոյությունն է, մեզ ոչնչացնելու իր հաստատուն համոզմունքը (միջոցները կարևոր չեն):

Մի քանի հարթակ է թողել սոցցանցերի տեսքով, որտեղ կարող ես արտահայտել մտքերդ ու ապրումներդ, էն էլ հատուկ գործիքներով ու գործիչներով հսկում ու լռեցնում է: Բաստիոոոոոոո՜ն.

Էս հարթակներում էլ խնդիր կա գրառումի ու իր ընթերցողի միջև` իրար չեն հավատում :

Գրում ես ասում են. «փողը տվին գրեց»:

Չես գրում. «փողը տվին, ռեխը փակեց»:

Դիմացինի գրպանի փողի հախ ու հաշիվը գիտենք, երկրի քմ-ի հաշիվը` ոչ:

Հիմա ի՞նչ ցեղասպանություուուուուուուն…

Մեկը կա ասում է. «Ցեղասպանությունը ժխտող ազրահիլի դեմ չխոսեք, գալու եմ ձեր տները»։

Ես էլ ասում եմ. «Է բարով գաս, դուռս ծեծելու, զանգ խփելու, կոշիկ հանելու կարիք չկա։ Էդ դուռը նիկոլի ֆեյքերը վաղուց ջարդել ու յոթ տարի ա գուլպաներիս միջից դուրս չեն գալիս (գուլպաները մեղմ եմ գրել, հասկացաք)։ Ի դեպ մեջներն իրական մարդիկ էլ կան, դեմքերով գիտեմ: Նրանք էլ կան, որոնք պատերազմի օրերին ամեն իմ գրառման տակ ԱԱԾ -ին հղում էին անում (էդքան հղեցին, բայց դրանք իմ տուն չմղվեցին): Հետներն ապրելը դժվար է, բայց մի վատ հատկություն ունի մարդը ընտելանալու` ընտելացել եմ, որ իմ կյանքի, հատկապես անցյալ կյանքի, մասնագիտական կյանքի յուրաքանչյուր հաջողություն ու ձախողում կապված է ինչ-որ կերպարի հետ, որին մոտիկից չեմ տեսել, բայց նա հրեշավոր, անթույլատրելի բաներ է արել, որոնց էս բոլոր մարդիկ ականատես են եղել:

18-ի վարակը քայլելով ոչ թե մեր հայրենիք, հրապարակ, կառավարություն ու տուն էր մտնում, այլ մեր արյան մեջ:

Ապրումներս ամբողջացնելու համար, թերևս հանճարը փրկի ինձ:

Հ.Սահյան

Oվկիանոսները ելնում են ափից
Եվ պատառոտում իրենց անխնա…
Խելագարվել է կյանքը տագնապից,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խաղաղ օրերը գնում են ձեռից,
Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա:
Խելագարվել է աշխարհն իմ խելքից,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:
Խելագարվել են ցողուն ու բողբոջ,
Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա,
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Աչքերը չռել իմ հոգու վրա…
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց,
Խելագարվածներ մոտիկ ու հեռու:
Բայց կյանքս անցավ……Եվ հազար ափսոս,
Որ հնար չունեմ խելագարվելու:

Հ.Գ.Դուք հետևություններ արեք,ես գնամ տեսնեմ էսօրվա ապրածիցս ինչը ժխտեց։ Ասուլիս ա հրավիրել ազրահիլը»։

Տեսանյութեր

Լրահոս