ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը զգուշացնում է, որ սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում:

«Հայտնում ենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Խնդրում ենք անտեսել տարածվող հաղորդագրությունը և չբացել կցված հղումը»,- նշված է ԲՏԱ նախարարության տարածած հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս