Վրաստանի նախագահի նստավայրի հանդիսությունների սրահից հեռացվել է ԵՄ դրոշը

Վրաստանի նախագահի նստավայրի հանդիսությունների սրահից հանվել է Եվրամիության դրոշը։ Նոր նախագահ Միխեիլ Կավելաշվիլին թողել է միայն պետական ​​դրոշը և նախագահական շտանդարտը, հայտնում է «Սպուտնիկ Վրաստան» գործակալությունը։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ նախագահի ֆոնը պետք է լինի պետական ​​դրոշը և նախագահական դրոշը, որի վրա պատկերված է պետական ​​զինանշանը։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին լրացուցիչ տեղադրել էր ԵՄ դրոշը՝ ընդգծելու երկրի եվրոպական նկրտումները։

Տեսանյութեր

Լրահոս