Բաժիններ՝

Իսրայելի պաշտպանության բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել Հորդանանի արևմտյան ափին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսային Թուլկարմ քաղաքում հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին։

«Որոշ ժամանակ առաջ Հրեաստանում և Սամարիայում հակաահաբեկչական գործողությունների շրջանակում (իսրայելական անվանումը՝ Հորդանան գետի արևմտյան ափ), Իսրայելի պաշտպանության ուժերը և Իսրայելի սահմանային ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն են սկսել Թուլկարմում»,-ասվում է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս