Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետություն է ստեղծվում. Նարիշկին

Եվրասիայում ձևավորվում է անվտանգության նոր ճարտարապետություն, որը թույլ կտա կայունություն ապահովել ամբողջ աշխարհում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Արևմտյան դաշինքն այլևս միակ ուժային կենտրոնը չէ։ Կա Չինաստան, կա Հնդկաստան, կա պետություն-քաղաքակրթություն Ռուսաստան, արաբական պետությունների բավականին հզոր դաշինք և այլ ուժեր: Եվ ընդհանրապես Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետություն է ձևավորվում, որը կկարողանա ապահովել կայունություն ինչպես եվրասիական մեծ մայրցամաքում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ասել է Նարիշկինը։

Նրա խոսքով` նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը միշտ բարդ է, երկար և որոշակի ռիսկեր է պարունակում։

«Բայց անհրաժեշտ է ատամները սեղմած գնալ ընտրած ճանապարհով՝ ելնելով և՛ մեր պետության անվտանգության ապահովման, և՛ մեր երկրի ապագայի ապահովման շահերից։ Ինչպես «Գարնան տասնյոթ ակնթարթները» հայտնի ֆիլմում է ասվում, պարզապես պետք է հիշենք մեր պարտականությունը առաջին պահից մինչև վերջինը։ Եվ դա չի վերաբերում միայն մեկ կամ մի քանի մասնագիտությունների ներկայացուցիչներին, դա ընդհանուր է», – նշել է Նարիշկինը։

Տեսանյութեր

Լրահոս