Բաժիններ՝

Եվրոպան կվճարի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքերի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԱՄՆ-ին կոչ է արել շարունակել Ուկրաինային զենքի մատակարարումները, իսկ Եվրոպան կվճարի դրա համար։ Այս մասին նա ասել է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում։ 

Մարկ Ռյուտեն, ըստ Reuters-ի, ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ավելի շատ ներդրումներ կատարի պաշտպանության ոլորտում, ավելացնի պաշտպանական արտադրությունը և ավելի մեծ ծախսեր ստանձնի Ուկրաինային օգնելու համար։

«Ուկրաինայի հարցում մեզ հարկավոր է, որ ԱՄՆ-ն նույնպես ներգրավված մնա», – ասել է Ռյուտեն։

«Եթե (խմբ.՝ ԱՄՆ նախագահ) ​​Թրամփի այս նոր վարչակազմը պատրաստ է շարունակել մատակարարումներն Ուկրաինային իր պաշտպանական արդյունաբերության բազայից, ապա հաշիվը կվճարեն եվրոպացիները, ես լիովին համոզված եմ դրանում. մենք պետք է պատրաստ լինենք դա անել», – հավելել է նա։

Ռյուտեն նաև կոչ է արել ավելի շատ օգնություն տրամադրել Ուկրաինային և թույլ չտալ, որ Ռուսաստանը հաղթի։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մեկնաբանություններին նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Եվրամիությունը պետք է ավելին անի Ուկրաինային աջակցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս