Բաժիններ՝

Գերմանիան կավելացնի իր զորակազմի թիվը Լիտվայում

Լիտվայում գերմանական բրիգադի զորակազմը մինչև տարեվերջ կավելանա՝ հասնելով 500 զինծառայողի:

Այս մասին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։«Լիտվա կժամանեն կապի, շտաբի մատակարարման վաշտ, բժշկական և լոգիստիկ ստորաբաժանումներ: Նրանք կտեղակայվեն Նեմենչինեի և Ռոկանտիշկեսի ժամանակավոր օբյեկտներում (խմբ.՝ բնակավայրեր Լիտվայի արևելքում՝ Բելառուսի հետ սահմանի մոտ)։ Մինչև 2027 թ. պլանավորվում է բրիգադի հիմնական ստորաբաժանումների տեղափոխում՝ ապահովող բոլոր միջոցներով», – նշված է Լիտվայի ՊՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Հունվարի 22-ին Լիտվայում հանդիպում է կայացել երկրի ազգային պաշտպանության նախարար Դովիլ Սակալիենեի և Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի միջև։ Կողմերը նաև քննարկել են Լիտվայի կողմից 2 Leopard տանկերի ձեռքբերումը Լիտվայի կողմից, Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների անվտանգությունը, Ուկրաինային տրամադրվող օգնությունը և այլ հարցեր։ 2024 թվականի սեպտեմբերին Լիտվան և Գերմանիան ստորագրել են երկու երկրների միջև պաշտպանական բնագավառում համագործակցության համաձայնագիր։ Փաստաթուղթը սահմանում է Լիտվայում մշտական ​​ներկայության համար գերմանական բրիգադի տեղափոխման հարցերը։

Գերմանական բրիգադի մի մասն արդեն տեղակայվել է Վիլնյուսում, «Ռուդնինկայ» զորավարժարանում սկսվել է ռազմական քաղաքի կառուցումը, շարունակվում են ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների պատրաստման այլ աշխատանքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս