Կատաղի մրցապայքար է ընթանում ռեսուրսների համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Աշխարհը թևակոխել է նոր դարաշրջան, որում կատաղի մրցապայքար է ընթանում տեխնոլոգիաների և ռեսուրսների համար, Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի 55-րդ նստաշրջանում իր ելույթում ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Համաշխարհային բարգավաճման խոստումները չիրագործվեցին։ Աշխարհը մտավ նոր դարաշրջան, որում կատաղի մրցապայքար է ընթանում տեխնոլոգիաների և ռեսուրսների համար՝ eրկրի վրա և տիեզերքում՝ Արկտիկայից մինչև Հարավչինական ծով։ Աշխարհը փոխվել է, և մենք պետք է հարմարվենք դրան»,- ասել է նա՝ հավելելով՝ Եվրոպան էլ պետք է փոխվի՝ համապատասխանելու նոր իրականությանը։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է նաև, որ հաջորդ շաբաթ պետք է ներկայացվի մրցունակության բարձրացման ԵՄ ռազմավարությունը՝ ենթադրող տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ավելացում։