ԱՀԿ-ում հույս ունեն, որ Թրամփը կվերանայի իր որոշումը
ԱՀԿ-ն ափսոսանք է հայտնում կազմակերպությունից դուրս գալու՝ ԱՄՆ որոշման կապակցությամբ, հայտարարել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Ժազարևիչը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ցավում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է դուրս գալ կազմակերպությունից։ ԱՀԿ-ն կարևոր դեր է խաղում ամբողջ աշխարհում մարդկանց, այդ թվում՝ ամերիկացիների առողջության և անվտանգության պաշտպանության գործում։ Հուսով ենք, որ ԱՄՆ կվերանայի իր որոշումը և անհամբերությամբ սպասում ենք կառուցողական երկխոսության՝ Միացյալ Նահանգների և ԱՀԿ-ի միջև գործընկերությունը պահպանելու շուրջ՝ հօգուտ միլիոնավոր մարդկանց առողջության ու բարեկեցության՝ ամբողջ աշխարհում»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը: