Իրանի նախագահն ու Ադրբեջանի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային հարցերը

Ադրբեջանի փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմից նախագահ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Կողմերը քննարկել են երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Բացի այդ, կարևորվել է տնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, առևտրի, ներդրումների և հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև իրականացվող համատեղ ծրագրերը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս