Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռան մեջ
Եվրամիության (ԵՄ) հաձնաժողովը թուրքական հերթական ապրանքն է ներառել «Սննդի արագ ազդանշանային համակարգ» (RASFF): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես Թուրքիայից Բուլղարիա արտահանված նռներում հայտնաբերվել է «acetamiprid», որը միջատասպան քիմիական նյութ է և միևնույն ժամանակ վտանգավոր մարդու կյանքի ու առողջության համար:
Հայտնի է, որ այն հատկապես վատ ազդեցություն է ունենում լյարդի և երիկամների վրա: Այդ պատճառով էլ Բուլղարիան արգելել է տվյալ մրգի ներմուծումը երկիր, իսկ արդեն առկա խմբաքանակը սահմանից հետ ուղարկել Թուրքիա:
Նշենք, որ ավելի վաղ Բուլղարիան Թուրքիայից ներմուծած նռան մեջ հայտնաբերել էր «deltamethrin, pyraclostrobin ve chlorpyrifos», որոնք ևս քիմիական նյութեր են՝ նախատեսված վնասատուների դեմ պայքարի համար: