Էրդողանին վիրավորելու համար ընդդիմադիր կուսակցապետ է ձերբակալվել

Հունվարի 20-ին ձերբակալվել է Թուրքիայում գործող ընդդիմադիր «Հաղթանակ կուսակցության» առաջնորդ Ումիթ Օզդաղը: Պարզվել է, որ Անկարայի ռեստորաններից մեկում ձերբակալված Օզդաղը մեղադրվում է «երկրի նախագահին վիրավորելու» և «Ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու» հոդվածների հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տեղի ունեցածին շտապել են արձագանքել Թուրքիայի ընդդիադիր կուսակցությունների ղեկավարները։ Մասնավորապես «Ժողովրադարություն և առաջընթաց կուսակցության» (ԺԱԿ-DEVA) ղեկավար Ալի Բաբաջանը, դիմելով Թուրքիայի կառավարությանը, ասել է. «Հրաժարվե՛ք, դատական իշխանությունը որպես փայտիկ օգտագործելուց և ազգի վստահությունը պետության նկատմամբ խարխլելուց»:

Թուրքիայի նախկին արտգործնախարար և այժմ ընդդիմադիր Ահմեթ Դավութօղլուն էլ իշխանություններին մեղադրել է դատական համակարգը որպես ճնշման գործիք օգտագործելու մեջ։

«Չնայած ես տրամագծորեն դեմ եմ Էրդողանի քաղաքական դիրքորոշմանը և երբեք չեմ համաձայնում նրա պատկերացումներին, այս միջադեպը ակնհայտ միջամտություն է քաղաքականությանը՝ դատական ​իշխանության ձեռքով»:

Նշենք, որ «Հաղթանակ կուսակցության» առաջնորդը պնդել էր, թե «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) իշխանության տարիներին Թուրքիայում աթեիստների (անհավատներ) թիվն ավելացել է 16 տոկոսով:

Բացի այդ նա Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ) երկիր ներթափանցման համար մեղադրել էր Էրդողանին՝ նրան վերագրելով տեղի ունեցածի պատասխանատվությունը:

«Էրդողանը հենց նա է, ով հարձակում է գործել թուրք ազգի հավատքի, մշակույթի և պատմության վրա»,-հավելել էր Օզդաղը:

Տեսանյութեր

Լրահոս