Հռոմի պապը կաղոթի, որ Աստված «իմաստություն» շնորհի Թրամփին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բարեմաղթանքներ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ Վաշինգտոնում նախագահի երդմնակալության արարողությունից առաջ ուղարկված ավանդական ուղերձում։ Այս մասին հայտնում է VOA-ն։
Պոնտիֆիկոսն ասել է, որ ինքը կաղոթի Աստծուն, որ Թրամփին շնորհի «իմաստություն, ուժ և պաշտպանություն», երբ նա նորից զբաղեցնի նախագահի պաշտոնը։
«Ես հուսով եմ, որ ձեր ղեկավարության ներքո Ամերիկայի ժողովուրդը կբարգավաճի և միշտ կձգտի կառուցել ավելի արդար հասարակություն, որտեղ ատելության, խտրականության կամ բացառման տեղ չկա»,- ասվում է պոնտիֆիկոսի ուղերձում։
Ֆրանցիսկոսը նախկինում խիստ անհամաձայնություն էր հայտնել Թրամփի հականերգաղթային հռետորաբանության հետ: