Սրանով պաշտոնյաների զոքանչներին, բաջանաղներին, քենիներին ու քեռիներին մտցնում ենք հայտարարագրման համակարգ. Փաշինյան
Այսուհետ համընդհանուր հայտարարագրի հաճույքից օգտվելու են նաև մեր բազմաթիվ հայրենակիցներ։ Այս մասին իր ֆեյսուքյան էջում հրապարակած տեսանյութում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Դրա համար կան մի շարք պատճառներ, դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարում մեր հետևողականությունն է։ Դուք գիտեք, որ մենք ներդրել ենք համակարգ, ըստ որի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հայտարարագրեն իրենց ունեցվածքը, բայց դա բավարար չէ, քանի որ բարձրաստիճան պաշտոնյայի զոքանչի, դասարանցու կամ բաջանաղի միջոցով գործում են կոռուպցիոն սխեմաներ։ Սրանով մենք պաշտոնյաների զոքանչներին, բաջանաղներին, քենիներին ու քեռիներին մտցնում ենք հայտարարագրման համակարգ եւ սրանով լուծում ենք հակառուպցիոն պայքարի շղթայի ամբողջացման հարցը»,- նշել է նա։
Փաշինյանը նաեւ ասել է, որ համընդհանուր հայտարարագրումը կօգնի իրենց մշակել սոցիալական քաղաքականությունը եւ ավելի հասցեական դարձնել: