2024-ին ՀՀ-ից արտահանումն աճել է դեպի ԱՄՆ, դեպի ՌԴ՝ նվազել. Գևորգ Պապոյան
2024-ին 2023-ի համեմատ մեր արտահանումը ավելացել է ԵՄ 14 երկրներ և նվազել՝ 13 երկիր, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ավելացել է Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Լեհաստամ, Ավստրիա, Ռումինիա, Չեխիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Սլովակիա, Լատվիա, Լիտվա, Մալթա և Սլովենիա արտահանումը։
Նվազել է Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Լյուքսեմբուրդ, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Նիդերլանդներ, Շվեդիա և Ֆինլանդիա արտահանումը»,-գրել է Պապոյանը։
Այնուհետև, նախարարը մեկ այլ գրառմամբ դարձյալ անդրադարձել է արտահանման աճին և նվազմանը։
«2024-ին մեր արտահանումը աճել է՝ ԱՄՆ, Հնդկաստան, Ճապոնիա, Չինաստան, Իրան, ԱՄԷ, Շվեյցարիա, Սերբիա, Վրաստան, Իրաք, Թաիլանդ, Ուզբեկստան, Բելոռուս։
Նվազել է՝ Ղազախստան, Հվ․ Կորեա, ՌԴ, Ղրղզստան, Մալազիա, Կատար»,-գրել է Պապոյանը։