Արայիկ Հարությունյանի «ցուցմունքը» պատահական չէր. Տիգրան Աբրահամյանը` Բաքվի նպատակների մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բաքվում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությանը, ասաց, որ Ադրբեջանը ցանկանում է նոր քաղաքական և քարոզչական «քեյսեր» ստանալ, որոնք հետո կօգտագործի Հայաստանի դեմ։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ դատական գործընթացում արդարություն չկա, և դա ցույց տվեց Ռուբեն Վարդանյանի վերջին ուղերձը։
«Խնդիրը ոչ թե Ադրբեջանում հայտնված անձինք են, այլ այն, որ այդ գործն օգտագործվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի ձևավորման համար»,- ասաց պատգամավորը։
Տիգրան Աբրահամյանն ընդգծեց` պատահական չէ, որ ադրբեջանական կողմը հրապարակել է ԼՂՀ նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի «ցուցմունքը». նա իբր հայտարարել է, թե 2020 թվականին Գյանջան հրթիռակոծելու հրաման չի տվել։