Թուրքիայում անցկացվել է ռազմածովային խոշոր զորավարժություն
Հունվարի 16-ին Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում Թուրքիայի ռազմածովային ուժերն ավարտել են «Mavi Vatan» (Կապույտ հայրենիք) զորավարժությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այն մեկնարկել էր ընթացիկ տարվա հունվարի 7-ին:
Զորավարժությանը ներգրավված են եղել 90 ռազմանավ և օդաուժի 50 միավոր տեխնիկա և 20 հազարանոց զինանձնակազմ:
Թուրքիայի նավատորմի շտաբի պետ, փոխծովակալ Քենան Քաան Թյուրքքանն ավելի վաղ նշել էր, որ զորավարժություներն անցկացվում են Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունների ծրագրի համաձայն: