Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք
Պատանդներ Ռոմի Գոնենը, Էմիլի Դամարին և Դորոն Ստեյնբրեխերը հատել են Իսրայելի սահմանը Գազայի հատվածից՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մոտ 471 օրվա գերությունից հետո: Այս մասին գրում է Times of Israel-ը։
Իսրայելի բանակի հատուկ ջոկատայինները կանանց տարել են սահմանային հաստատություն՝ նախնական հետազոտության համար։
Իսրայելի վարչապետի գրասենյակը հաստատել է, որ 24-ամյա Գոնենը, 28-ամյա Դամարին և 31-ամյա Ստեյնբրեխերը փոխանցվել են Իսրայելի պաշտպանության բանակին։
«Իսրայելի կառավարությունն իր աջակցությունն է հայտնում երեք վերադարձածներին, – ասվում է Նաթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։- Իսրայելի կառավարությունը մտադիր է վերադարձնել բոլոր պատանդներին ու անհայտ կորածներին»։
Պատանդները վերադարձվել են Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շրջանակներում։