Արթուր Գրիգորյանը վերադարձել է «Փյունիկ»
«Փյունիկի» շարքերն է համալրել 31-ամյա կիսապաշտպան Արթուր Գրիգորյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Փորձառու կիսապաշտպանը 2011-14 թթ. ընթացքում հանդես է եկել «Փյունիկում»` 2012/13 մրցաշրջանում դառնալով Հայաստանի գավաթակիր: Այնուհետև հանդես է եկել Երևանի «Ուլիսում», «Միկայում», «Ալաշկերտ-2»-ում, «Արցախում» (ներկայիս՝ «Նոա») և «Գանձասար-Կապանում»։ 2020 թվականի հուլիսին Գրիգորյանը վերադարձել է «Փյունիկ» և մեկ տարի մեր թիմում հանդես գալուց հետո, 2021 թվականին վարձավճարով տեղափոխվել է ԲԿՄԱ։ Արթուր Գրիգորյանի վերջին թիմը Երևանի «Արարատն» էր, որտեղ նա ելույթ է ունեցել նախորդ տարվա հունվարից։
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնություններում Գրիգորյանն անցկացրել է 236 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
Արթուր Գրիգորյանը ժամանակին հանդես է եկել նաև Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականում։ 2020 թվականին նա հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկվել մեր ընտրանու հայտացուցակում՝ Ազգերի լիգայի խաղաղարկության հանդիպումներում