Բաժիններ՝

Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Աստվածահայտնության տոնի կապակցությամբ և իր բարեմաղթանքները փոխանցել Բելառուսի բոլոր ուղղափառ քաղաքացիներին»,- ասվում է ուղերձում։

Պուտինը նաև հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին հունվարի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններում։

Ինչպես նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը, «առաջնորդները հաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը երկու երկրների դաշնակությանը և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը և պայմանավորվել հետագա անձնական շփումների շուրջ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031