Բաժիններ՝

Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով

ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է նոր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին Ռուսաստանի հետ հարաբերություններում «ոչ լավագույն մեկնարկի» դիրքում դնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

«Վնասը հսկայական է (նախագահ Բայդենի գործողություններից – խմբ.)։ Դե, Թրամփի վարչակազմն էլ իր առաջին կադենցիայում լուրջ վնաս հասցրեց (ՌԴ – ի հետ հարաբերություններին-խմբ.)։ Այդ թվում՝ հիմնականում այն պատճառով, որ նախկին նախագահ Բարաք Օբաման թողել էր այնպիսի ժառանգություն, որին եկել Է Թրամփն իր մարդկանց հետ։ Եվ այն պատժամիջոցները, որոնք սահմանել Է Օբաման երեք շաբաթվա ընթացքում, ընդհանրապես անազնիվ են, անբարոյական։ Մեր դիվանագետներին դուրս հանելով, դիվանագիտական անշարժ գույքի հինգ օբյեկտ կողոպտելով, իհարկե, նրանք մեր հարաբերությունները դրեցին ոչ լավագույն մեկնարկի դիրքում։ Այժմ Բայդենի վարչակազմը փորձում է նույնը անել», – հայտարարել Է Լավրովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Հարցազրույցը հրապարակվել է լրագրողի Telegram ալիքում։

Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին, նա կդառնա Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը և կվերադառնա Սպիտակ տուն դեմոկրատ Բայդենի չորս տարվա կառավարումից հետո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս