Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի ռեժիմը, հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը: Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը:
Ռեժիմը հաստատվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է փոխանցել այսօր ազատ արձակվելիք 3 պատանդների ցանկը:
Ցանկը ստանալուց հետո Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Գազայում հրադադարի ռեժիմն այսօր ուժի մեջ է մտել տեղի ժամանակով 11:15-ին (Երևանի ժամանակով 13:15-ին – Tert.am):
Հրդադարի հաստատման առաջին փուլն ի սկզբանե նախատեսված էր սկսել այսօր առավոտյան ժամը 8:30-ին (Երևանի ժամանակով 1015-ին – Tert.am), սակայն հետաձգվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը ուշացրել է երեք կին պատանդների ցուցակի հանձնումը: Ուստի Իսրայելի պաշտպանության բանակը վերջին երկու ժամվա ընթացքում շարունակել է հարվածներ հասցնել Գազայում գտնվող թիրախներին։