Բաժիններ՝

Թեհրանում Գերագույն դատարանի մոտ զինված հարձակում գործած անձն ինքնասպանություն է գործել. ներկայացվել են դեպքի մանրամասները

Թեհրանում Գերագույն դատարանի մոտ զինված հարձակում գործած անձն ինքնասպանություն է գործել. ներկայացվել են դեպքի մանրամասներըԻրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության լրատվական գրասենյակը մանրամասներ է ներկայացրել Թեհրանում Գերագույն դատարանի կենտրոնակայանի մոտ տեղի ունեցած զինված հարձակման վերաբերյալ։ 

Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով Իրանի դատական ​​իշխանության լրատվական գրասենյակի տարածած հայտարարությանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ զինված հարձակման զոհ են դարձել Գերագույն դատարանի 39-րդ մասնաճյուղի ղեկավար Հոջաթոլեսլամ Ալի Ռազինին և 53-րդ մասնաճյուղի ղեկավար Հոջաթոլեսլամ Մոհամմադ Մոքիսեհը: 

«Այսօր առավոտյան Գերագույն դատարանում զինված ներթափանցողը ազգային անվտանգության, լրտեսների և ահաբեկչության դեմ հանցագործությունների դեմ պայքարի երկարամյա պատմություն ունեցող երկու խիզախ դատավորների նախապես ծրագրված սպանություն (դավադրություն) է իրականացրել»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ նախնական բացահայտումների համաձայն՝ հարձակում գործած անձը ներգրավված չի եղել Գերագույն դատարանում որևէ հայցադիմումի մեջ, ոչ էլ եղել է դատարանի մասնաճյուղերի հաճախորդ։ 

«Ահաբեկչությունից անմիջապես հետո փորձ է արվել ձերբակալել զինված անձին, ով այնուհետև ինքնասպան է եղել»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Դատական ​​մարմինը նաև հայտնել է, որ հետաքննություն է սկսվել՝ սպանության հետևում կանգնած անձանց հայտնաբերելու և ձերբակալելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս