Բաժիններ՝

Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջան

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը շարունակում է պայքարը Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջանում:

«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցն աշխարհի 25-րդ ռակետ, չեխ Թոմաս Մաչակն էր: 2 ժամ 21 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչն առավելության հասավ երեք սեթում` 6:1, 6:4, 6:4 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանցը` բելառուս Արինա Սաբալենկան:

Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է (11 անգամ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս