Ռուսաստանը շատ ուշադիր է վերաբերում Հայաստանում ռուսաց լեզվի պահպանման և ամրապնդման գործին. դեսպան

Ռուսաստանի համար առաջնահերթ ուղղություններից մեկը ռուսաց լեզվի պահպանումն ու հզորացումն է աշխարհում, իսկ մեզ հարազատ եղբայրական երկրներում, ինչպիսին Հայաստանն է, դա հրամայական է։ Այս մասին հունվարի 17-ին «Հայաստանում ռուսերենի լավագույն ուսուցիչ 2024» ազգային մրցույթի արդյունքների ամփոփման արարողության ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա վստահեցրեց, որ Ռուսաստանը շատ լուրջ է վերաբերվում այդ խնդրին։ Նրա խոսքով, Հայաստանում ՌԴ դեսպանատանն այս միջոցառման անցկացումը լավ նշան է, որ գալիք տարում Ռուսաստանն ու Հայաստանը երկկողմ հարաբերությունների զարգացման առումով ավելիին կհասնեն։

«Հայաստանում ռուսաց լեզվի տարածումն ու պահպանումը վեհ առաքելություն է՝ հաշվի առնելով այն դերը, որն այն պատմականորեն խաղացել է երկու ժողովուրդների հարաբերություններում։ Դժվար է վիճարկել այն փաստը, որ մեր ժողովուրդների փոխգործակցությունը շատ մեծ օգուտներ է բերել մշակութային փոխհարստացման, մեր ժողովուրդների հոգևոր ներուժի կերտման առումով»,- հավելել է դիվանագետը։

Տեսանյութեր

Լրահոս