Թուրքիայի ԱԳ նախարարը վաղն կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում է թուրքական մամուլը։

Ակնկալվում է, որ Թուրքիայի արտգործնախարարն իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մտքեր կփոխանակի տարածաշրջանային և գլոբալ հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման, Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս