Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել: Խնդիրներ են առաջացել բազմաթիվ կայքերի և ծառայությունների, ինչպես նաև օպերատորների, այդ թվում «Բիլայն»–ի, «Մեգաֆոն»–ի աշխատանքներում:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
Որոշ օգտատերեր դժվարություններ են ունեցել «Յանդեքս»–ի, «Գուգլ»–ի որոնման համակարգերից, նաև «Տելեգրամ»–ից օգտվելիս:
Անհասանելի է նաև ցանցային խնդիրների մոնիթորինգի Сбой.рф կայքը: