Հայաստանի հավաքականի դարպասապահը լավագույնն է աշխարհում. պաշտոնական
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի և իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլերը ճանաչվել է ֆուտզալում 2024թ․ աշխարհի լավագույն դարպասապահը։ Նա լավագույնն է futsalplanet.com-ի Jako Futsal Awards 2024 մրցանակաբաշխության վարկածով։
«Պալմա Ֆուտզալն» անցած տարի Երևնում նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակիչում 5:1 հաշվով հաղթելով «Բարսելոնային»։
«Պալմա Ֆուտզալը» նվաճել է նաև Միջմայրցամաքային գավաթը՝ եզրափակիչում 4:1 հաշվով հաղթելով բրազիլական «Մագնուսին»: