Տեսչական մարմինն անցած տարի 5 դեղերի հետկանչի կարգադրագիր է տվել
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացված վերահսկողության արդյունքում անցած տարի կարգադրագիր է արձակել 5 դեղերի հետկանչի մասին։
Այս մասին ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը՝ 2024 թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ ասուլիսին։
«Ունենք արձանագրած կեղծ դեղի մեկ դեպք, որի մասին մեր պաշտոնական կայքէջում և «Ֆեյսբուք»-ում հրապարակվել է»,-ասաց Սարգսյանը։