ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար
Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության մշտական համաձայնագիր ստորագրեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Թուրքիան նշված գործընթացում ուս-ուսի առաջ է գնում Ադրբեջանի հետ»,- իր խոսքում մասնավորապես նշել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։