Լոս Անջելեսի անտառային հրդեհների պատճառով իրենց տներն են կորցնում կինոաստղեր ու այլ հայտնիներ
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհների հետևանքով իրենց տներն են կորցնում նաև կինոաստղեր, հայտնի մարդիկ: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Դերասան Բիլի Քրիսթալը կորցրել է իր տունը, որտեղ ապրել է 1979 թվականից: Դերասանուհի Փերիս Հիլթոնը ևս կորցրել է Մալիբուի իր ծովափնյա առանձնատունը:
Իրենց տներից ստիպված են եղել տարհանվել նաև դերասանուհի Ջեյմի Լի Քերթիսը, դերասան Ջեյմս Վուդսը, դերասանուհի Մենդի Մուրը, դերասան Մարկ Հեմիլը և այլք:
Խաղաղօվկիանոսյան Պալիսադեսում այրվել է մոտ 5000 հա տարածք, որտեղ հիմնականում ապրում են կինոյի, հեռուստատեսության և երաժշտության ոլորտի աստղեր: Այնտեղ միջին տան արժեքը կազմում է 4.5 մլն դոլար: