Ատոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար

Նախորդ տարեվերջին կառավարության համապատասխան որոշմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական աշխատանքների հսկողությամբ, տեխնիկական բնութագրերի կազմամբ մինչև ատոմակայանի շահագործման հանձնելը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Արդեն կա հաստատված բյուջեն, աստիճացուցակ, առաջիկայում համալրումներ կանենք: Ժամկետի մասով առավելագույն ենք անում հասցնելու ուղղությամբ, ժամկետը մեծապես կախված է այն մոդելից, որը կընտրենք, որովհետև այդ մոդելների կառուցման մեջ էլ ժամանակային էական տարբերություններ կան։ Ես ասացի, որ ոչ միայն ռուսական, այլև այլ երկրների ատոմակայանների առաջարկներ են քննարկվում, վերջնականը դեռ չկա: Վերջնական առաջարակ կառավարությանը պետք է անի այն կազմակերպությունը, որը տարեվերջյան որոշմամբ հիմնվել է և առաջիկայում այդտեղ էլ հաստիքային համալրումներ կանենք»,- ասաց նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031