Միասնական տոմսային համակարգի արտոնություններից օգտվելիս Երևանում հաշվառում ունենալը կախված կլինի խմբից. փոխքաղաքապետ
Միասնական տոմսային համակարգի արտոնություններից օգտվելիս Երևանում հաշվառում ունենալը կախված է արտոնյալ խմբից:
Այս մասին Երևանի քաղաքապետարանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ընթացքին առնչվող ասուլիսԻն ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով համակարգի արտոնությունների տրամաբանությանը:
Նա նշեց, որ, օրինակ, թոշակառուները պետք է ունենան Երևանի հաշվառում, որպեսզի օգտվեն միասնական տոմսային համակարգի առանձին խմբերի համար նախատեսված արտոնություններից:
«Ուսանողների դեպքում, քանի որ ուսանողին արտոնություն տալու տրամաբանությունը այն է, որ ուսանող ես, դեռ չես աշխատում, որը աշխարհում տարածված պրակտիկա է, որ ուսանողներին ինչ-որ չափի զեղչ տրվում է, այստեղ մենք ոչ թե Երևանում հաշվառված լինելու տրամաբանությունն ենք նայում, այլ Երևանի բուհում սովորելու: Այսինքն՝ ուսանողը կարող է ունենալ հաշվառում Կապանում, Գյումրիում, կամ ցանկացած այլ տեղ, բայց եթե համապատասխան շտեմարանից ստանում ենք տեղեկատվություն, որ սովորում է ԵՊՀ-ում, այսինքն՝ Երևանում գտնվող համալսարանում, նրան արտոնությունը հասանելի է»,- ասաց փոխքաղաքապետը: