Բաժիններ՝

Bloomberg-ը հաղորդել է Եվրոպայում գազի պաշարների անսովոր արագ սպառման մասին

Ցուրտ եղանակի ֆոնին Եվրոպան ավելի արագ է սպառում գազի պաշարները, քան նախորդ յոթ տարիներին, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԵՄ-ում գազի պահեստավորման տվյալները։ Ինչպես նշում է գործակալությունը, եթե նախորդ տարի նույն ամսաթվերին պահեստային տարածքները լցված էին 86%-ով, ապա այս տարի դրանք լցված են ընդամենը 70%-ով։

Փորձագետների կարծիքով՝ մտավախություն չկա, որ Եվրոպան այս սեզոնին կբախվի գազի դեֆիցիտի։ Սակայն, ասում է Goldman Sachs-ի վերլուծաբան Սամանտա Դարտը, որքան քիչ գազ մնա մարտին, այնքան ավելի դժվար կլինի համալրել պաշարները հաջորդ ձմեռային սեզոնը հաղթահարելու համար: Հետևաբար, աճում է գների կարճաժամկետ աճի ռիսկը։

Տեխնիկական խնդիրներին ավելացան նաև ցածր ջերմաստիճանները։ Նորվեգական հեղուկ գազի մատակարար Hammerfest-ը ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը կոմպրեսորի խափանման պատճառով: Միևնույն ժամանակ, հենց LNG-ի վրա է Եվրոպան հույս դնում Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցման ֆոնին։

2025 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Մոսկվայի և Կիևի միջև ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով Եվրոպա, որը կնքվել էր հինգ տարի առաջ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի երկարաձգի պայմանագիրը։ Մոսկվան նաև բացառել է համաձայնագրի երկարաձգումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս