Հույս ունեմ, որ կտեսնենք հարևան երկրի բանտերում անօրինական պահվող հայ գերիների ազատումն ու վերադարձը. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է հայ ազգին Ամանորի առթիվ։
«Թանկագին բարեկամներ, թող այս Նոր տարին բերի ձեզ անսահման ուրախություն և հաջողություն, բոլոր նպատակների իրականացում եւ լավ առողջություն։
Իմ հայրենակիցներին մաղթում եմ խաղաղության և վերականգնման տարի մեր հայրենիքի համար։
Հույս ունեմ, որ այս տարի մենք կտեսնենք հարևան երկրի բանտերում անօրինական պահվող մեր հայ գերիների ազատումն ու վերադարձը տուն։
Մաղթում եմ մեզ համերաշխություն և միասնություն, քրտնաջան աշխատանք և ստեղծարարություն: Թող մեր ազգային հերոսների հոգիները պաշտպանեն մեր սուրբ հողը: Թող ձեր բոլոր երազանքները իրականանան: Շնորհավոր Նոր տարի»,- Ֆեյսբուքում գրել է Մխիթարյանը, որն այս տարի 12-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքում։
Հունվարին 2-ին «Ինտերը» կիսաեզրափակիչում կմրցի «Ատալանտայի» հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Յուվենտուսն» ու «Միլանը»։



