
Իրանի արտգործնախարարն այցելե է Պեկին. տեղի են ունեցել բանակցություններ Վան Իի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին բանակցություններ է վարել չինացի գործընկերոջ՝ Վան Իի հետ շաբաթ Պեկին կատարած այցի ընթացքում, տեղեկացրել է Mehr-ը։
Արաղչին հայտնել է, որ Իրանի եւ Չինաստանի հարաբերություններն արմատներով գտնվում են երկու երկրների հնագույն քաղաքակրթությունների խորքում։ Արաղչին նշել է, որ գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերների հետ կապված՝ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունն Իրանի եւ Չինաստանի միջեւ։
Արաղչին Չինաստան է մեկնել ուրբաթ՝ հետեւելու համար երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության համաձայնագրի կատարմանը։
Երկու երկրներն ամրապնդել են քաղաքական վստահությունը եւ համագործակցությունը 25-ամյա համապարփակ ծրագրի իրականացմամբ, որն ամրացրել է փոխադարձ գործակցությունը տարբեր ոլորտներում, ասել է նա։
Արաղչիի խոսքով՝ այդ գործընկերությունը հիմնված է ամուր հիմքի վրա եւ ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ։ Իրանը եւ Չինաստանը, ըստ Արաղչիի, ունեն ընդհանուր շահեր ոչ միայն երկկողմ եւ տարածաշրջանային, այլեւ միջազգային ասպարեզում։