Տղամարդը, որի մեքենան մխրճել էր մարդկանց մեջ Չինաստանի մարզական կենտրոնում, դատապարտվել է մահապատժի
Տղամարդը, որի մեքենան անցած ամիս մխրճել էր մարդկանց մեջ Չինաստանի մարզական կենտրոնում, Չժուհայ քաղաքում, ուրբաթ դատապարտվել է մահապատժի, տեղեկացրել է «Սինհուան»։
Միջադեպի հետեւանքով զոհվել է 35 մարդ։
Չժուհայի միջանկյալ ժողովրդական դատարանը Ֆան Վեյցյուի բաց դատավարություն է իրականացրել՝ մեղադրելով նրան վտանգտավոր եղանակով հանրային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու մեջ։
Ֆանը նաեւ ցմահ զրկվել է քաղաքական իրավունքներից։