![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճ
![](https://168.am/wp-content/uploads/2023/01/grip.jpg)
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն-ից:
«Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների Հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը:
Ամանօրյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։
Առողջապահությոն նախարարություն ԿՐԿԻՆ հորդորում է
- խուսափե´ք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը
- մարդաշատ վայրերում գտնվելիս կրեք դիմակ
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի’ զբաղվեք ինքնաբուժմամբ
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար
- հագնվե´ք եղանակին համանունչ,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները
- հետևե´ք անձնական հիգիենային»,- ասված է հաղորդագրության մեջ: