Բաժիններ՝

Պարագվայում առգրավվել է Բրազիլիա առաքվող 57 տոննա մարիխուանա

Պարագվայի իշխանություններն առգրավել են 57 տոննա մարիխուանա՝ 22 միլիոն դոլար արժողությամբ:

Թմրավաճառներն այդ բեռն ուղարկում էին Բրազիլիա։ Այս մասին հայտնել է Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան X սոցիալական ցանցում։

Պենյան ասել է, որ իրավապահ մարմինները թմրանյութերը հայտնաբերել են «Մարանգատու» կոչվող գործողության արդյունքում։

«Այս գործողության արդյունքում առգրավվել է 57 տոննա սեղմված մարիխուանա, որը պատրաստ էր առաքվել Բրազիլիայի շուկա՝ պատճառելով ավելի քան 22 միլիոն դոլարի տնտեսական վնաս այս հանցավոր կազմակերպությանը», – գրել է նա:

Պենյան նաև հավաստիացրել է, որ երկիրը կշարունակի պայքարը թրմանյութերի մաքսանենգությամբ զբաղվող խմբերի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս