Երևանի ավագանու անդամ Գրիգոր Հարությունյանը վայր է դնում մանդատը
Երևանի ավագանու անդամ, «Հանրային Ձայն» կուսակցության ցուցակով ընտրված Գրիգոր Հարությունյանը հայտարարել է, որ վայր է դնում ավագանու անդամի մանդատը։ Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Արդեն տևական ժամանակ է, ինչ ես որոշել էի հրաժարվել իմ ավագանու մանդատից։ Այսօր այդ պահը հասունացավ, և որոշումս դարձավ վերջնական»,- գրել է Հարությունյանը։
Նա նշել է, որ վերջին ամիսներին գործել է անկախ՝ առանց որևէ քաղաքական կամ անձնական ճնշումների։
«Շնորհակալություն եմ հայտնում Վարդան Ղուկասյանին և բոլոր նրանց, ում հետ այս մեկ տարվա ընթացքում համագործակցել եմ»,- ավելացրել է նա։
Հարությունյանը իր մանդատից հրաժարվելու պատճառները բացատրել է անձնական հանգամանքներով, որոնք կապված են իր ընտանիքի հետ։ «Այս փուլում չեմ կարող ավելի մանրամասն բացատրություններ տալ»,- եզրափակել է նա։